Էլեկտրոնային գրքերի և փաստաթղթերի ընթերցիչ - ReadEra

ReadEra-ն Android ԳՀ-ում գործող էլեկտրոնային գրքերի և փաստաթղթերի ընթերցիչ է: Այն անվճար է և չի պարունակում գովազդ:

Տեղայնացումը
En, Ru, Fr, Es, Tr,
Pl, Uk, Hy

Բացեք և ընթերցեք EPUB, PDF, DOC, RTF, TXT, DJVU, FB2, MOBI և CHM ձևաչափերի գրքեր: Ինքնաշխատորեն հայտնաբերում և ցուցադրում է սարքի մեջ առկա օժանդակվող բոլոր ձևաչափերի փաստաթղթերի ցանկը: Թույլ է տալիս հայտնաբերել նիշքերի կրկնօրինակները: Հավելվածը ցուցադրում է գլուխների ցանկը, էջանշանները, ձևավորման ոճերը: Ընթերցման ընթացիկ դիրքի պահում, անգամ նիշքերի տեղափոխման կամ ժամանակավոր հեռացման դեպքում:

Ձեր նիշքերը մնում են միայն Ձերը

Հավելվածը չի պատճենում փաստաթղթերը իր շտեմարանի մեջ, աշխատում է ամբողջովին ինքնավար և չի պահանջում Համացանցի հետ կապի հաստատում:

Ընթերցման հարմարավետ կարգավորումներ

Ընթերցիչը հարմարեցնում է էջերը էկրանի չափերին: Ունի տարբեր ոճեր՝ ցերեկ, գիշեր, դարչնագույն, կառավարակետ: Մեկ էջանի և էջերի ուղղահայաց ցանկի գործելաձևեր: Տառատեսակների, միջտողային տարածության և էջերի լուսանցքների կարգավորումներ:

Կազմակերպված թղթաբանություն

Փաստաթղթերի դասավորում ըստ հեղինակների, մատենաշարերի, ստեղծման ժամանակի, վերջին ընթերցման ժամանակի: Գրքերի խմբագրվող ցանկեր՝ Ընթերցվելիք, Ընթերցվածներ, Նշվածներ:

Ամբողջացում համակարգի հետ

Կողմնորոշում սարքի նիշքային համակարգում՝ ինքնաշխատ զտումով և փաստաթղթերի մասին տվյալների ցուցադրությամբ: ZIP պահոցների մեջից փաստաթղթերի բացման հնարավորություն: Այլ հավելվածների կողմից հայցումի ստացման հիման վրա, ինչպես նաև նամակների մեջից փաստաթղթերի բացման հնարավորություն:

Մենք ձգտում ենք ստեղծել պարզ, հարմարավետ, բոլոր անհրաժեշտ գործառույթները պարունակող և որևէ պարտադիր ծառայությանը չկցված ընթերցիչ:

ReadEra - էլեկտրոնային գրքերի անվճար ընթերցիչ Android ԳՀ-ի համար: - Տեղադրել Google Play-ից: